• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» պատրաստ է փոխել աշխատավարձերի կառուցվածքը Յովետիչին և Գյոտցեին ձեռք բերելու համար

Մարիո Գյոտցե«Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:

 
Այդ իսկ պատճառով ակումբը պատրաստ է փոխել աշխատավարձերի կառուցվածքը:

 
Ինչպես հայտնի է, «զինագործները» գրեթե ամեն տարի կորցնում են առաջատար խաղացողներին, քանի որ չեն կարողանում իրագործել իրենց ֆինանսական պահանջները: Դրա գլխավոր պատճառներից մեկն աշխատավարձերի փքված ֆոնդն է, որը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա:

 
Ստեֆան ՅովետիչԱյս պահին լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Թեո Ուոլկոտն ու Լուկաս Պոդոլսկին են, որոնք շաբաթական ստանում են մոտ 100 հազար ֆունտ: Սակայն աշխատավարձերի կառուցվածքը փոփոխելուց հետո լոնդոնցիները կարող են առաջարկել իրենց պոտենցիալ նորեկներին ավելի շահավետ պայմաններ:

 
Մասնավորապես Յովետիչի և Գյոտցեի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը կարող է նրանց շաբաթական 140 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել:

 
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պաշտպան Սեբաստյան Սկիլաչին և վինգեր Անդրեյ Արշավինը կհեռանան «Արսենալից»: Այսպիսով, «զինագործները» կկարողանան տնտեսել տարեկան 6.5 մլն:

 
Հիշեցնենք, որ ամռանն «Արսենալը» հնարավոր է ծախսի մոտ 70 մլն ֆունտ տրանսֆերների վրա:

Հետաքրքիր փաստեր