• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

Նախորդ մրցաշրջանում Պեպեն ֆրանսիական Լիգա 1-ում մասնակցած 38 խաղում դարձել է 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ հայտնվեց Եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։

Նիկոլյայի համար պայքարողների թվում նշվում էր «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Էվերթոնը», ՊՍԺ֊ն և «Նապոլին», սակայն «զինագործներն» արագ աշխատեցին՝ համաձայնության գալով և՛ «Լիլի», և՛ ֆուտբոլիստի հետ։

Բուժզննում անցնելուց հետո Պեպեն հինգշաբթի օրը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ։ Այս պարագայում, Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը ռեկորդային ձեռքբերում դարձավ լոնդոնյան ակումբի համար։