• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» սկսել է բանակցությունները Շնայդերլինի համար

Մորգան Շնայդերլին«Արսենալը» սկսել է բանակցություններ վարել «Սաութհեմպտոնի» հետ կիսապաշտպան Մորգան Շնայդերլինի տրանսֆերը գնելու համար:

Հենկետայինի դիրքի ուժեղացման համար «զինագործների» նախընտրելի տարբերակը Սամի Խեդիրան էր՝ «Ռեալից», սակայն աշխարհի գործող չեմպիոնն այնպիսի բարձր աշխատավարձ պահանջեց, որն իրեն չէր կարող թույլ տալ «Արսենալը»:

«Զինոգրծների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դիտարկում էր նաև «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերին գնդելու տարբերակը, սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնցիների ընտրությունը կանգնեց 24-ամյա Շնայդերլինի վրա:

«Արսենալը» պատրաստ է Մորգանի համար վճարել 15 մլն ֆունտ, այն դեպքում, երբ «Սաութեհմպտոնը» պահանջում է 18 մլն: Հիշեցնենք, որ «Արսենալը» Մորգանի ծառայություններով հետաքրքրվում է վերջին երկու տարիների ընթացքում: