• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» ցանկանում է Սանյային փոխարինել Կորշյայով

Սեբաստյեն Կորշյա«Արսենալը» հարցում է արել Սոշոյի 22-ամյա աջ պաշտպան Սեբաստյեն Կորշյային ձեռք բերելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Goal պարբերականը, ֆրանսիական ակումբը 4.3 մլն ֆունտ է պահանջել իր խաղացողի համար:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Կորշյային տեսնում է՝ որպես Բակարի Սանյային փոխարինող: Վերջինս այս ամռանն ամենայն հավանականությամբ կհեռանա լոնդոնյան ակումբից:

Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի խաղացողը տպավորել է «զինագործների» սկաուտներին:

Ավելացնենք, որ Սանյային պահելու «Արսենալի» հնարավորությունները չափազանց փոքր են: Պաշտպանի գործող պայմանագիրը լրանում է արդեն մեկ տարուց, իսկ նոր գործարքի մասին խոսք անգամ չկա: Սպասվում է, որ ամռանը Բակարին կտեղափոխվի «ՊՍԺ» 8-10 մլն ֆունտով: