• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» և «Լիվերպուլը» հետաքրքրվում են Կալուի ծառայություններով

Սալոմոն ԿալուԻնչպես հաղորդում է Sky Sports-ը, «Արսենալի» և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում է գտնվում «Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն:

Ամռանը «Լիլին» դժվար կլինի ակումբում պահել Սալոմոնին, անգամ եթե տեղ գտնի Չեմպիոնների Լիգայում: Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Կալուն դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրի հաղորդմամբ, Պրեմիեր Լիգայի ակումբներից բացի 28-ամյա իվուարցու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման», Մադրիդի «Ատլետիկոն», «Մոնակոն» և «Գալաթասարայը»:

Լուրերի համաձայն, Կալուն նախընտրում է վերադառնալ Անգլիա: Սպասվում է, որ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստն իր ապագայի հետ կապված հարցերը կորոշի աշխարհի առաջնությունից հետո: Ավելացնենք, որ Կալուն այժմ համարվում է Ֆրանսիայի բարձրագույն առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: