• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալի» երեք ֆուտբոլիստներն ակումբ են վերադառնում վնասվածքներով

Լորան Կոսելնի«Արսենալի» ֆուտբոլիստներ Լորան Կոսելնին, Աարոն Ռեմսին և Թեո Ուոլկոտը վնասվածք են ստացել իրենց հավաքականների կազմում անցկացրած խաղերի ժամանակ:

Ավելի լուրջ է Կոսելնիի վնասվածքը: Իր ութերորդ խաղում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում՝ պարտվելով Գերմանիային 1:2 հաշվով, Լորանը վնասել է սրունքի մկանները: Ըստ նախնական տեղեկությունների՝ կենտրոնական պաշտպանը կարող է բաց թողնել մոտ երեք շաբաթ:

Կիսապաշտպան Ռեմսին Ավստրիայի հետ խաղից մի քանի ժամ առաջ լքեց Ուելսի ազգային հավաքականի ճամբարը նմանատաիպ վնասվածքի պատճառով:

Վերջապես, ինչպես հայտնում է Goal պարբերականը, Ուոլկոտը երեկ պարտադրված փոխարինվեց Անգլիա-Բրազիլիա խաղի ժամանակ, որում անգլիացիները հաղթանակ տոնեցին 2:1 հաշվով: Թեոն ակնհայտորեն լքեց դաշտը կաղալով:

Ավելացնենք, որ առաջիկա շաբաթ օրը «զինագործները» հյուրընկալվելու են «Սանդերլենդին» Պրեմիեր Լիգայի շրջանակներում:

Հետաքրքիր փաստեր