• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվեց

Պրեմիեր լիգան համաձայնել է հետաձգել «Արսենալի» հոկտեմբերի 19-ին նախատեսված «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, որպեսզի «զինագործները» կարողանան խաղալ Եվրոպա լիգայում հեաձգված ՊՍՎ-ի դեմ խաղը:

Ինչպես գիտեք, «Արսենալ»-ՊՍՎ հանդիպումը պետք է կայանար այսօր՝ սեպտեմբերի 15-ին, սակայն ՈՒԵՖԱ-ն ստիպված է եղել այն հետաձգել Լոնդոնում ոստիկանական ուժերի սակավության պատճառով։

Փաստն այն է, որ այժմ ոստիկանական բոլոր ուժերը նետված են հաջորդ երկուշաբթի թագուհի Էլիազաբեա II-ի հուղարկավորության նախապատրաստական ​​աշխատանքներին։

Օրացույցում պատուհանների բացակայության պատճառով «Արսենալը» ստիպված էր օգնություն խնդրել Պրեմիեր լիգայից՝ ՊՍՎ-ից տեխնիկական պարտություն չկրելու համար։

Արդյունքում Պրեմիեր լիգան հետաձգել է «Արսենալի» հանդիպումը «Սիթիի» դեմ՝ թույլ տալով «զինագործներին» հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել ՊՍՎ-ին։ «Սիթիի» հետ խաղի նոր ժամկետ դեռ չի նշանակվել։

Հավելենք, որ ավելի վաղ Պրեմիեր լիգան ամբողջությամբ հետաձգել էր 7-րդ տուրը Էլիզաբեա II մահվան պատճառով, ինչպես նաև 8-րդ տուրի երեք հանդիպումները, որոնք կտրված ձևով կանցկացվեն հաջորդ շաբաթ։

Հետաքրքիր փաստեր