• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Չելսի» (անոնս)

Arsenal-ChelseaՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» կհյուրընկալի գործող չեմպիոն «Չելսիին»։

«Արսենալը» 2004 թվականից հետո առաջին անգամ ռեալ շանս ունի հաղթելու Պրեմիեր Լիգան։ Կորցրած միավորներով նա հավասար ընթանում է առաջին տեղում գտնվող «Լեսթեր Սիթիի» հետ։ «Զինագործները» վերջին խաղերում միավորներ կորցրեցին, որի հիմնական պատճառը թիմի շարժիչ Մեսութ Օզիլի բացակայությունն էր։ Ամենայն հավանականությամբ, այս խաղին պատրաստ կլինի ոչ միայն Օզիլն, այլ նաև Սանտի Կազորլան։

«Չելսիից» էլ շարք է վերադարձել Էդեն Ազարը, սակայն քիչ է հավանականությունը, որ խաղին կմասնակցի «կապույտնների» լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան։ Եթե Վենգերի թիմը աղյուսակի վերնամասում է, ապա «Չելսին» 14-րդ տեղում է և ընդամենը 4 միավորով է հեռու վտանգավոր գոտուց։

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան այս երկու ակումբների առաջին հանդիպումն ավարտեց «Չելսիի» հաղթանակով (2-0)։ Ընդհանուր առմամբ նրանք հանդիպել են 186 անգամ և առավելությունն Արսենալի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 72-ում։ 54 հանդիպում ավարտվել է խաղաղ ելքով, իսկ 60 անգամ ուժեղ է գտնվել «Չելսին»։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 2-1

Հետաքրքիր փաստեր