• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ»- «Տոտտենհեմ»։ Մրցակցություն, որը թոփից վերածվում է «հերթականի»

Այսօր Հյուսիսային Լոնդոնում մրցելու են  «Արսենալը» և «Տոտտենհեմը»։

Ոչ վաղ անցյալում Հյուսիսլոնդոնյան դերբին լրիվ այլ ձևով էր ընկալվում։ Այս երկու թիմերը միշտ պայքարում էին լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար, նրանցից գոնե մեկը մրցաշրջանը ավարտում էր լավագույն վեցնյակում, իսկ 2020/2021-ում այդպես չեղավ։ Վերջին անգամ, երբ «Արսենալը» ու «Տոտտենհեմը» միաժամանակ մրցաշրջանը չեն ավարտել լավագույն վեցնյակում դա եղել է 1995 թվականը։

Այս ամենը իհարկե չեղավ անմիջապես, թիմերի դիմկայությունը քայլ առ քայլ Եվրոպայի թոփ դերբիներից վերածվեց «հերթականի»։ Մինչ անցյալ մրցաշրջանը եղել է նաև 2019/2020-ը, երբ «Լեսթերը» եզրափակել է լավագույն քառյակը  «Արսենալից» ու «Տոտտենհեմից» առավելություն ունենալավ 10 և 7 միավոր համապատասխանաբար։

Անցյալ մրցաշրջանում «Վեսթ Հեմը» շրջանցեց լոնդոնյան երկու ակումբներին և, քանի որ Սուպերլիգայի գաղափարն էլ դեռ այդպես մնաց օդի մեջ, որը կարող էր նրանց «օգնության» գալ, «Արսենալը» ու «Տոտտենհեմը» ստիպված են հաշտվել իրերի իրական դասավորության հետ։

Հիմա դժվար  է պատկերացնում հյուսիսլոնդոնյան թիմերին քառյակում։ Այն ժամանակ, երբ անգլիական ֆուտբոլի գրանդները զարգանում էին  այսօրվա մրցակիցները մի քայլ ետ կատարեցին, հատկապես «Տոտտենհեմը», որը Պոչետինոյի ղեկավարությամբ նույնիսկ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։

Այժմ «Արսենալը» և «Տոտտենհեմը» տարբեր քայլեր են ձեռնարկում բարձունքում հայտնվելու համար, բայց նրանց կատարած քայլերում հերթականությունը ու ներդաշնակությունը խաթարված է թվում։

«Արսենալի» գործադիր տնօրեն Վինյա Վենկատաշաման հայտարարություն տարածեց, որ ակումբը գիտակցվում է՝ խնդիրը չունի կարճատև լուծում, բոլորին՝ հատկապես՝ երկրպագուներին համբերություն մաղթեց։ «Մենք անմիջապես ցանկանում ենք հայտնվել այնտեղ, որտեղ ցանկանում ենք մրցաշարային աղյուսակում, ոչ թե մնանք այնտեղ, որտեղ կանք, բայց պետք է իրատես  լինենք։ Իրավիճակը շտկելու համար մենք այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ավելի շատ հենվել ենք երիտասարդ խաղացողների ձեռքբերման վրա»- հայտարարել էր Վենկատաշաման։

Ամռանը Արտետայի թիմը 50 միլիոն ֆունտ ծախսեց Բեն Ուայթի համար։ Գործարք, որը ավելի շատ խոսում է «Արսենալի» անկարողության մասին տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ի տարբերություն «զինագործների» Տոտտենհեմի ղեկավար Դեմի Լևին չի կարող երկար սպասել։ Ակումբը 1,2 միլիարդ գումար է ծախսել նոր մարզադաշտի համար լավագույն մրցաշարի անցկաց,ման համար, ոչ թե Կոնֆերենցիաների Լիգայի։

Ֆուտբոլը ցիկլային է։ Հիմա ոչ ոք չի պատկերացնում, որ օրինակ «Լիվերպուլը» կարող է չհայտնվել քառյակում և չմասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը, բայց նրանք բաց են թողել յոթ մրցաշրջաններից վեցը 2009-2010 մինչև 2015-16թթ․-ին։ «Էնֆիլդում» խնդիրը լուծեցին հատուկ հետևողական ծրագրի միջոցով․ հրավիրեցին Յուրգեն Կլոպպին և քայլ առ քայլ վերադարձան բարձունք։

Խնդիրը քայլերի հաջորդականությունն է ու, իհարկե, ճիշտ որոշումները։ Մինչև հիմա տարօրինակ է թվում Հարրի Քեյնի՝ ամեն կերպ պահելու ցանկությունը, երբ նա 28 տարեկան է։ Այս չկայացած տրանսֆերը կարելի համեմատել Ֆելիպե Կոուտինյուի տրանսֆերի հետ, երբ «Լիվերպուլը», չնայած կարևոր խաղացողի կորզըին հետևեց իր ծրագրին։

Այս պահի դրությամբ քայլերի հաջորդականություն չի երևում հյուսիսլոնդոնյան թիմերում․ մրցակացություն, որը թոփերից «հերթականի» վերածվելու ճանապարհին է։

                    Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր