• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 4-1 «Ուիգան» (տեսանյութ)

Արսենալ - ՈւիգանՊրեմիեր Լիգայի նախավերջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Ուիգան Ատլետիկին», որը երկու օր առաջ նվաճեց Անգլիայի գավաթը:

Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Լուկաս Պոդոլսկին՝ առաջ մղելով դաշտի տերերին: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Ուիգանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Շոն Մելոնին՝ 1:1:

Երկրորդ խաղակեսում Արսեն Վենգերի սաները ոչ մի հնարավորություն չտվեցին «Ուիգանին»: Նախ «զինագործներին» առաջ մղեց Թեո Ուոլկոտը, իսկ հետո Պոդոլսկին դուբլ ձևակերպեց: 71-րդ րոպեին հաշիվն արդեն 4:1 էր: Այս անգամ էլ աչքի ընկավ Աարոն Ռեմսին:

«Արսենալը» հաղթեց 4:1 հաշվով և բարձրացավ չորրորդ հորիզոնական:

Ավելացնենք, որ այս խաղից հետո Անգլիայի նորընծա գավաթակիրը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:

Գոլեր. Պոդոլսկի՝ 11ր, 68ր, Մելոնի՝ 45ր, Ուոլկոտ՝ 63, Ռեմսի՝ 71ր

Հետաքրքիր փաստեր