• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը երբեք չի հետաքրքրվել Զախայով

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր ակումբը երբեք չի հետաքրքրվել «Կրիստալ Փելեսի» վինգեր Վիլֆրիդ Զախայի ծառայություններով:

Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ 20-ամյա Զախան այս շաբաթ արդեն կկնքի պայմանագիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստի համար կպայքարի նաև «Արսենալը»: Մինչդեռ այսօր հայտնի դարձավ, որ «զինագործները» նույնիսկ չեն էլ հետաքրքրվել ֆուտբոլիստով:

-Եթե Զախան տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», ապա ես նրան հաջողություն եմ ցանկանում: Մենք երբեք չենք հետաքրքրվել նրանով: Երբեք,- ասել է Վենգերը:

Այս կապակցությամբ ֆրանսիացի մասնագետը հայտնել է լրագրողներին, որ չի թվարկի այն խաղացողների անունները, որոնց ակումբը դիտարկում է՝ որպես պոտենցիալ նորեկների:

Հետաքրքիր փաստեր