• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Ժերվինյոն զգայուն է, նրան աջակցություն է հարկավոր»

Արսեն Վենգեր և Ժերվինյո«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել իր հարձակվող Ժերվինյոյի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում:

-Գիտեմ, որ Ժերվինյոն անընդհատ ճնշման տակ է գտնվում այն բանի համար, որ չի կարողանում օգտագործել գոլային պահերը: Աֆրիկյան ազգերի գավաթից հետո նա մի քիչ հետ էր վարժվել, սակայն ես այժմ վստահ եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը նա կդառնա մեր հարձակման ահռելի ուժը:

Նա շատ զգայուն է և նրան աջակցություն է հարկավոր: Ժերվինյոն շատ է ցանկանում լավ խաղալ: Նա սիրում է ֆուտբոլը: Իհարկե, երբ նա գոլ չի խփում, տխրում է:

Սակայն նա առանձնահատուկ օգուտ է բերում թիմին: Ժերվինյոն կարող է սրել իրավիճակը: Հուսամ, որ «Սուոնսիի» դարպասը խփած գնդակը վստահություն կտա նրան,- նշել է Վենգերը:

Հետաքրքիր փաստեր