• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Չեմ կարծում, որ Արշավինը կմնա «Արսենալում»

Արսեն Վենգեր և Անդրեյ Արշավին«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել կիսապաշտպան Անդրեյ Արշավինի հնարավոր հեռանալու մասին:

-Չեմ կարծում, որ Արշավինը կմնա «Արսենալում»: Նա քիչ խաղային ժամանակ է ստանում: Սակայն ես պետք է հրապարակավ ասեմ, որ իր աշխատանքով Արշավինը հարգանքի է արժանի:

Յուրաքանչյուր մարզմանը նա ներկայանում է հարյուր տոկոսով, և այս տեսանկյունից Արշավինը կարող է օրինակ ծառայել:

Եթե դուք նայեք Անդրեյի ամենօրյա աշխատանքին, ապա նույնպես կհարգեք նրան տքնաջան աշխատանքի համար,- հայտնել է Վենգերը:

Վերջին անգամ Արշավինը մասնակցել է պաշտոնական խաղի հունվարի 20-ին:

Ավելի վաղ մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ռուս ֆուտբոլիստը հնարավոր է ավարտի ֆուտբոլային կարիերան:

Հետաքրքիր փաստեր