• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգեր. «Սուարեսը, Ռունին և Իգուաինը իրական նպատակներ են»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Լուիս Սուարեսին, Ուեյն Ռունիին և Գոնսալո Իգուաինին գնելու նպատակները միանգամայն իրական են:

Դեռ մեկ ամիս առաջ, «Արսենալի» երկրպագուները հավատում էին, որ «Էմիրեյթսը» կհամալրվի համաշխարհային մակարդակի այնպիսի աստղերով, ինչպիսին Ուեյն Ռունին, Մարունա Ֆելայնին և անգամ Էդինսոն Կավանին են:

Սակայն այժմ, երբ արդեն տրանսֆերային պատուհանի առաջին կեսն ացնել է, «Արսենալը» ձեռք է բերել միայն 20-ամյա Յայա Սանոգոյին, ով «զինագործներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Վենգերն անգամ չցանկացավ 1 մլն ֆունտ ծախսել Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռք բերելու համար:

Այնուամենայնիվ, ֆրանսիացի մարզիչը չի կորցնում լավատեսությունը: Վենգերը վստահ է, որ այս ամռանը ֆինանսական խնդիրներն «Արսենալի» համար առաջնային չեն և բարձրակարգ ֆուտբոլիստներ գնելու հնարավորություն դեռ կա:

-Սուարեսը, Ռունին և Իգուաինը միանգամայն իրական նպատակներ են: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, սակայն ոչ բոլորն են մեզ հասանելի: Նախ նրանք պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ և իրենց ապագան կախված է այդ ակումբներից: Ակումբներն են որոշում նրանց բաց թողնել, թե ոչ, և եթե բաց թողնեն, ապա որ ակումբ:

Այս տարի մենք բավական մեծ ֆինանսական միջոցներ ունենք: Մենք ինքներս ենք ստեղծել այդ միջոցները: Այս պահին մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում տրանսֆերային շուկայում, որպեսզի իրականացնենք տրանսֆերային մեր նպատակները:

Երկրպագուները, ֆուտբոլիստները և ընդհանրապես բոլորը շատ անուններ են պահանջում, սակայն մեզ պետք է ոչ թե քանակ, այլ որակ: Նախորդ տարիներին մենք չէինք կարողանում մեծ տրանսֆերներ իրականացնել, սակայն այս անգամ ֆինանսական խնդիրներ չունենք:

Մենք ցանկանում ենք նոր ֆուտբոլիստներ հրավիրել և թիմն ավելի ուժեղ դարձնել: Սպասում եմ, որ հենց այդպես էլ կլինի: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր