«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Մանչեսթեր Յունայթեդի» իր կոլեգաներին խորհուրդ է տվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի համար ավելորդ ժամանակ չկորցնել:
Հայտնի է, որ «Յունայթեդն» «Արսենալի» նախկին ավագի համար կատալոնական ակումբին 26 մլն ֆունտ է առաջարկել: Լուրերի համաձայն, «Յունայթեդը» պատրաստ է այդ գումարը հասցնել մինչը 30 մլն-ի:
Սակայն Վենգերն, ում ակումբը Ֆաբրեգասի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք ունի, չի հավատում, որ այս ամռանը Սեսկը կլքի «Նոու Կամպը»:
-Ֆաբրեգասը որոշել է ևս մեկ տարի մնալ «Բարսելոնայում»: Նրա պայմանագրում համապատասխան կետ կա, որ տրանսֆերի դեպքում մենք առաջնահերթ իրավունք կստանանք, սակայն այս պահին նա «Բարսելոնայից» հեռանալու ցանկություն չունի,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: