• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետան հուսով է, որ Սալիբան դեռ կխաղա այս մրցաշրջանում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս ունի, որ պաշտպան Վիլյամ Սալիբան այս մրցաշրջանում կրկին կխաղա:

Սալիբան Եվրոպա լիգայի «Սպորտինգի» դեմ տնային խաղում վնասել էր մեջքը, ինչի պատճառով նա բաց թողեց «Կրիստալ Փելեսի» դեմ դերբին և Ֆրանսիայի հավաքականի Եվրո 2024-ի ընտրական փուլի խաղերը։

Վիլյամը հաստատ բաց կթողնի շաբաթ օրը կայանալիք «Լիդսի» հետ հանդիպումը, սակայն Արտետան համոզված է, որ 22 ամյա ֆրանսիացին այս մրցաշրջանում դեռ կհայտնվի խաղադաշտում։

«Սալիբան նորից կխաղա՞ այս մրցաշրջանում: Այո՛, ես իսկապես հուսով եմ, որ այդպես է, ինչպես և նա: Մեջքի վնասվածքը միշտ մի փոքր դժվար է վերականգնվում, ինչպես նաև մարմնի արձագանքը որոշակի հատվածներում նման վնասվածքներից հետո ծանրաբեռնվածությունը մեծացնելու համար: Եկեք տեսնենք, թե ինչպես է նա: Նա շատ է ցանկանում վերադառնալ և օգնել թիմին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Արտետան նաև հաստատել է, որ կիսապաշտպան Թոմաս Պարտին, ով առողջական խնդիրներ ուներ Գանայի հավաքականում, արդեն լավ է։

Հետաքրքիր փաստեր