• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արտետան և Ռեմսին չեն մասնակցի «Չելսիի» դեմ խաղին

Աարոն Ռեմսի«Տոտտենհեմի» դեմ հյուսիսլոնդոնյան դերբիում ստացած վնասվածքների պատճառով Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Չելսիի» դեմ խաղին չեն մասնակցի «Արսենալի» կիսապաշտպաններ Միկել Արտետան և Աարոն Ռեմսին:

Հիշեցնենք, որ այս երկու ֆուտբոլիստներն էլ ստիպված փոխարինվեցին դեռ առաջին խաղակեսում: Ռեմսին և Արտետան չեն մասնակցի նաև Չեմպիոնների Լիգայում «Գալաթասարայի» դեմ խաղին:

Թուրքական ակումբի դեմ խաղին կարող է չմասնակցել նաև Ջեկ Ուիլշերը, ով կոճի վնասվածքի պատճառով փոխարինվեց երեկվա խաղի 63-րդ րոպեին:

-Ռեմսին և Արտետան բաց կթողնեն «Չելսիի» դեմ խաղը: Չգիտեմ, թե նրանք ինչքան կբացակայեն, սակայն մեկ շաբաթ մեր տրամադրության տակ չեն լինի:

Այս իրավիճակը մեզ մոտ անհանգստություն է առաջացնում, քանի որ մենք այսօր կորցրեցին երեք ֆուտբոլիստ և ընդհանուր բացակայողների թիվը հասավ վեցի,- ասել է Վենգերը: BBC

Հետաքրքիր փաստեր