• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՖԱ-ի նախագահը չի հավատում 2014թ-ի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հաղթանակին

Անգլիայի ազգային հավաքականԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ  Գրեգ Դայքը կարծում է, որ 2014թ-ի աշխարհի առաջնությունում հաղթելն «անիրական» է Անգլիայի հավաքականի համար:

Այս շաբաթ Դայքը խոստացել է, որ լրջորեն կզբաղվի անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստների առաջխաղացմամբ` նրանց առջևում խնդիր դնելով դուրս գալ Եվրո 2020-ի կիսաեզրափակիչ և հաղթել 2022թ-ի աշխարհի առաջնությունը:

Սակայն ֆուտբոլի ասոցիացիայի նորանշանակ նախագահը չի հավատում, որ հավաքականը մոտակա տարիներին հաջողություն կունենա: Գրեգը Ռոյ Հոջսոնի թիմին անգամ ֆավորիտների մեջ չի դասում:

-Դա չի նշանակում, որ մենք չենք կարող լավ հանդես գալ Բրազիլիայում, երբ ուղևորվենք այնտեղ:

Ես չեմ կարծում, որ որևէ մեկն իրատեսական է համարում, որ մենք կհաղթենք Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Եկեք մեզ չխաբենք: Այնուամենայնիվ, եվրոպական թիմին դժվար է հաղթել Լատինական Ամերիկայում: Միանշանակ մենք այնտեղ ֆավորիտ չենք լինի,- BBC-ի եթերում ասել է Դայքը:

Հետաքրքիր փաստեր