• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՖԱ-ն կմերժի «Հալլ Սիթին» անվանափոխելու առաջարկը

Հալլ ՍիթիԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստվում է մերժել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Հալլ Սիթի» ակումբը «Հալլ Թայգըրս» անվանափոխելու առաջարկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ այդ պահանջով դիմել էր «վագրերի» սեփականատեր Ասսեմ Ալլամը: Եգիպտացի գործարարն անգամ հայտնել է, որ կհեռանա ակումբից, եթե այն չանվանափոխվի:

Ինչպես հայտնի է դառնում, երկար քննարկման արդյունքում ԱՖԱ-ի հանձնաժողովի անդամներն ասոցիացիայի ղեկավարությանը խորհուրդ են տվել մերժել անվանափոխման առաջարկը: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 9-ին: Ղեկավարությունը պետք է ևս մեկ անգամ քննի Ալլամի առաջարկը, ով «Հալլում» ներդրել է 74 մլն ֆունտ, և նոր որոշում կայացնի:

Ավելացնենք, որ «Հալլ Սիթին» այդ անունը կրում է արդեն 110 տարի:

Հետաքրքիր փաստեր