• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՖԱ-ն չեղյալ է համարել Գիբսի որակազրկումը

Կիերան ԳիբսԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չեղյալ է համարել «Արսենալի» պաշտպան Կիերան Գիբսի որակազրկումը, ով «Չելսիի» դեմ խաղում իր խաղընկեր Ալեքս Օկսլեյդ-Չեմբերլենի փոխարեն սխալմամբ հեռացվեց դաշտից:

Շաբաթ օրը «զինագործները» լոնդոնյան դերբիում պարտվեցին 6:0 հաշվով: Արսեն Վենգերի սաները երրորդ գոլը բաց թողեցին 11 մետրանոցից, որը նշանակվեց Օքլեյդ-Չեմբեռլենի ձեռքով խաղի պատճառով:

Սակայն հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիներն Ալեքսի փոխարեն կարմիր քարտ ցույց տվեց Գիբսին: Խաղից հետո մրցավարն իր սխալի համար հրապարակային ներողություն խնդրեց «Արսենալից»:

Երեկ ԱՖԱ-ն քննել է «Արսենալի» երկու բողոքարկումները և երկու դեպքում էլ լոնդոնյան ակումբի պահանջը բավարարվել է: Այս պարագայում, Գիբսը և Օքսլեյդ-Չեմբերլենը կարող են մասնակցել Պրեմիեր Լիգայում «Սուոնսիի» դեմ խաղին:

Փաստացի ԱՖԱ-ն ընդունել է Մարիների սխալը, սակայն Անդրեն չի պատժվել և նա կդատի հաջորդ տուրում «Սաութհեմպտոն» – «Նյուքասլ» խաղը: