• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բաթլենդը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և Եվրո-2016-ը

Ջեկ Բաթլենդ«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ջեկ Բաթլենդը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը, ինչպես նաև Եվրո-2016-ը։

Հիշեցնենք, որ 23-ամյա Բաթլենդը Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում անգլիացիների մեկնարկային կազմում էր։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Ջեկը Տոնի Կրոսի հարվածից հետո փորձեց գնդակը շեղել դարպասից, սակայն լուրջ վնասվածք ստացավ։

«Ստոկ Սիթիի» առաջին համարը Բեռլինի Օլիմպիական մարզադաշտը լքեց պատգարակի վրա։ Բժիշկները դեռ պետք է խորքային զննում անցկացնեն, սակայն ինչպես հայտնում է Sky Sports-ը, Ջեկի կոճի վրա ախտորոշվել է ճաք, ուստի ամեն դեպքում նա բաց կթողնի նվազագույնը երեք ամիս։

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․ «Դարպասապահ Ջեկ Բաթլենդը կոճի ճաքի պատճառով բաց կթողնի «Ուեմբլիում» Հոլանդիայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումը։ «Ստոկ Սիթիի» ներկայացուցիչն այս վնասվածքը ստացել է Գերմանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման առաջին խաղակեսում, որն ավարտվեց 2։3 հաշվով»։

Եթե հաշվի առնենք, որ Եվրո-2016-ին մնացել է 10 շաբաթ, ապա Բաթլենդն իր երկրի ազգային հավաքականի հետ չի մեկնի Ֆրանսիա։

Հետաքրքիր փաստեր