• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բաթլենդը տեղափոխվեց «Ռեյնջերս»

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Կրիստալ Փելեսի» նախկին դարպասապահ Ջեկ Բաթլենդը միացել է «Ռեյնջերսին», որի պայմանագիրը Գլազգոն ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Բաթլենդն անցկացրեց «Յունայթեդում»՝ գործուղղվելով «Փելեսից»: Ջեկի ձեռքբերումը ապահովագրում էր «Յունայթեդին» Դավիդ Դե Խեայի բացակայության դեպքում, սակայն նա այդպես էլ չխաղաց «կարմիր սատանաների» կազմում։

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, ըստ լուրերի, ցանկանում էր Բաթլենդին պահել որպես փոխարինող դարպասապահ, սակայն 30 ամյա անգլիացին մերժեց այդ հնարավորությունը՝ կանոնավոր խաղալու ցանկության պատճառով:

Եվ քանի որ Բաթլենդի և «Փելեսի» համագործակցության ավարտին քիչ ժամանակ էր մնում, Ջեկը կարող էր անվճար տեղափոխվել «Ռեյնջերս», որտեղ նա կփոխարինի հեռացող վետերան Ալան Մակգրեգորին:

Հավելենք, որ Բաթլենդն իր վերջին պաշտոնական խաղն անցկացրել է 2022 թվականի մայիսին։ Ջեկը ինը հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում։

Հետաքրքիր փաստեր