• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բալոտելլին չի հեռանա «Լիվերպուլից»

Մարիո ԲալոտելլիԻտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին քննարկում է ունեցել «Լիվերպուլի» մարզչական շտաբի հետ, որի արդյունքում կողմերը որոշել են, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում նույնպես կպաշտպանի «կարմիրների» գույները:

Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը երբեք չի թաքցրել, որ ամռանը Մարիոյի համար «Միլանին» 16 մլն վճարելը ռիսկային քայլ էր և ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին:

Ավելի քան ակնհայտ է, որ այդ ռիսկն արդարացված չէր: Ողջ մրցաշրջանի ընթացքում Բալոտելլին ընդամենը 4 գոլ է խփել: Թերթերը նաև նշում են, որ Մարիոն վատ ազդեցություն է ունենում թիմի ներքին մթնոլորտի վրա:

Սակայն 24-ամյա իտալացին չի հեռանա «Էնֆիլդից»: Այժմ Բալոտելլին կարող է հանգիստ պատրաստվել հաջորդ մրցաշրջանին:

-Ո՛չ, մենք քննարկում ենք ունեցել «Լիվերպուլի» հետ, և նա հաստատ մնում է: Կարծում եմ՝ Մարիոն հարմարվել է: Ես չեմ կարող խոսել Բրենդան Ռոջերսի անունից, սակայն ինձ թվում է, որ բոլոր խնդիրներն անցյալում են,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան: Sky Sports

Հետաքրքիր փաստեր