• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Բավարիան» համաձայնվել Է Կրոսին վաճառել «Յունայթեդին»

Տոնի ԿրոսՉորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողվել է համաձայնության գալ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի հարցում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:

Ինչպես հայտնի է, «Բավարիայի» հետ Տոնիի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է ընդամենը մեկ տարի: Հաջորդ ամռանը մյունխենցիները Կրոսին կարող են բաց թողնել առանց որևէ գումարի, ինչի պատճառով որոշել են նրան 20 մլն ֆունտի դիմաց վաճառել «Յունայթեդին»:

Նշենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» գլխավոր տրանսֆերային նպատակն էր նաև մինչև Լուի վան Գալի նշանակումը: Հոլանդացի մասնագետը միայն տվել է իր համաձայնությունը, և այժմ ակումբները գործնականում ավարտին են հասցրել բանակցությունների փուլը:

Սպասվում է, որ Կրոսի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Յունայթեդը» կփորձի գնել «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, ով այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»:

Հետաքրքիր փաստեր