• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բարդլսին և Քոլբեքը կլքեն «Սանդերլենդը»

Ֆիլ Բարդսլի«Սանդերլենդի» աջ պաշտպան Ֆիլ Բարդսլին և կիսապաշտպան Ջեք Քոլբեքը հրաժարվել են երկարաձգել պայմանագրերն ակումբի հետ և մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կլքեն «Սթեյդիում օֆ Լայթը»:

Այս պահին «սև կատուները» պայքարում են Պրեմիեր Լիգայից դուրս չմնալու համար և, ամենայն հավանականությամբ, Գուս Պոյետի թիմն հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում:

24-ամյա Քոլբեքը նոր պայմանագրի համար վաղուց էր սկսել բանակցույթունները, սակայն արդյունքում կողմերը համաձայնության չեկան: Այժմ «Սանդերլենդի» սանն իր համար նոր ակումբ է փնտրում:

Ինչ վերաբերվում է Բարդսլիին, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը «սև կատուներին» կլքի այստեղ 6 տարի խաղալուց հետո: Ֆիլը «Սանդերլենդում» 200-ից ավելի խաղերի է մասնակցել: