• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեգովիչին շոյում է գրանդ ակումբների հետաքրքրությունը

Ասմիր Բեգովիչ«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը», սակայն «կավագործների» ղեկավարությունը մտադիր չէ հրաժարվել իր հուսալի դարպասապահից:

Անձամբ Բեգովիչին այս հետաքրքրությունը հաճելի է:

-Հետաքրքրությունն իհարկե շոյում է: Լավ է, երբ մարդիկ, հատկապես նման թոփ ակումբների ներկայացուցիչներ հետևում են քո խաղին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս ունենք մեր նպատակները: Բոլորս էլ ուզում ենք խաղալ լավագույն ակումբերում,- ասել է Բեգովիչը:

Իսկ այս պահին Բեգովիչին հետաքրքրում է միայն իր ներկայիս ակումբը, որի ղեկավարները, մարզիչներն ու ֆուտբոլիստները ցանկանում են արդյունքի հասնել:

 
-Տեսնենք` ինչքանով դա մեզ կհաջողվի,- նշել է նա: