• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենդտները շաբաթ օրը կրկին կկրի «Արսենալի» մարզաշապիկը

Նիկլաս ԲենդտներՀամաձայն BT պարբերականի, «Արսենալի» հարձակվող Նիկլաս Բենդտների վերադարձը թիմ տեղի կունենա այս շաբաթ օրը:

Ինչպես հայտնի է, այս ամառ Նիկլասը բանակցություններ էր վարում եվրոպական մի շարք ակումբների հետ, ինչպես նաև Պրեմիեր Լիգայի նորեկներ «Կրիստալ Փելեսի» և «Հալլ Սիթիի» հետ, սակայն ոչ մեկի հետ համաձայնության չեկավ: Բենդտները ստիպված էր համակերպվել «Արսենալում» մնալու մտքի հետ, որի կազմում խոստացել էր «այլևս» չխաղալ:

Ներկա պահին Բենդտները մարզվում է ընդհանուր խմբի հետ և այն մարզավիճակում է գտնվում, որ կարող է շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղում պահեստայինների թվում լինել:

«Սանդերլենդին» հյուրընկալվելուց առաջ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի կարող հույս դնել Թեո Ուոլկոտի և Յայա Սանոգոյի վրա, ովքեր իրենց հավաքականներից վնասվածքներով են վերադարձել, ինչպես նաև Լուկաս Պոդոլսկու վրա, ով դեռ երեք ամիս պետք է ապաքինվի: Այսպիսով, Բենդտները կդառնա Օլիվյե Ժիրուի միակ փոխարինողը:

Հետաքրքիր փաստեր