• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բենիտես. «Մենք կարող ենք ավելին»

Ռաֆայել ԲենիտեսՌաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ իր թիմն ավելիին է ընդունակ: Լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» վստահ հաղթանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ:

Չնայած «արիստոկրատները» խաղում են խիստ գրաֆիկով, «Լիդսի» դեմ փայլուն խաղացին, հատկապես երկրորդ խաղակեսին` 5 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Բենիտեսի համար այս հաղթանակն արդեն երրորդն է, իսկ վերջին 5 խաղերում նրա ֆուտբոլիստները խփել են արդեն 17 գնդակ: Սակայն գլխավոր մարզիչը համոզված է, որ իր թիմն ավելին կարող է:

-Մենք լավ ենք խաղում հարձակման գծում: Բայց կարծում եմ` մենք ավելիին ենք ընդունակ: Արդեն քննարկել ենք մեր բաց թողած գնդակը: Գիտենք` Լուիզը սխալ թույլ տվեց պաշտպանությունում, բայց թիմն այլ կերպ պետք է արձագանքի դրան:
Պետք է փորձենք վերացնել նման դեպքերը: Բայց դա այնքան էլ հեշտ չի, որովհետև միասին քիչ ենք մարզվում: Ճապոնիայում լավ էր. մենք կարողացանք միասին մի քանի բան շտկել: Մեզ ժամանակ է պետք խաղային որակը բարելավելու համար,- նշել է Ռաֆայելը:

Բենիտեսն ուրախ է, որ բաց է թողել ընդամենը մեկ գնդակ և թույլ չի տվել մրցակցին գոլային պահեր ստեղծել: Goal

Հետաքրքիր փաստեր