• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Արֆա. «Նյուքասլն» ունի ամեն ինչ տիտղոս նվաճելու համար»

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան վստահ է, որ իր թիմն ունի ամեն ինչ տիտղոսներ նվաճելու համար:

Ալան Պարդյուի ֆուտբոլիստները վատ անցկացրին ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը: Մինչդեռ հունվարին «կաչաղակները» ձեռք բերեցին նոր խաղացողներ, որոնց շնորհիվ թիմը Պրեմիեր Լիգայի վերջին չորս խաղերից երեքում հաղթանակ տոնեց: Բացի այդ «Նյուքասլն» անցավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ:

Իսկ Բեն Արֆան վստահ է, որ իր թիմն ավելիին է ընդունակ:

-Պաշտում եմ տիտղոսներ, պարգևներ նվաճել: Ցանկանում եմ ամբողջ ուժերս ներդնել, որպեսզի կարիերայիս ավարտին հետ նայեմ ու ոչնչի համար չափսոսամ: Ինչո՞ւ չհասնել այս ամենին այստեղ: Սա հիանալի ակումբ է:

Այստեղ ամեն ինչ կա հաջողակ լինելու համար: Հիանալի մարզադաշտ և ենթակառուցվածք, շշմեցուցիչ երկրպագուներ, լավ խաղացողներ: Այստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա,- ասել է Բեն Արֆան: The Times

Հետաքրքիր փաստեր