• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Ուայթը միացել է «Արսենալին»

«Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը ժամանել է Դուբայ, որտեղ իր թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում։

Հիշեցնենք, որ Ուայթը խմբային փուլի ավարտից հետո լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը Քաթարում կայացող աշխարհի առաջնությունում՝ մրցաշարում ոչ մի րոպե չխաղալով։

Պաշտոնապես դա բացատրվում էր «անձնական պատճառներով», չնայած մամուլում լուրեր էին պտտվում Բենի կոնֆլիկտի մասին Անգլիայի հավաքականի մարզչի օգնական Սթիվ Հոլանդի հետ։

Ուայթն այժմ սկսում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։ Բենից բացի, Միկել Արտետայի թիմի հետ վերամիավորվել են դարպասապահ Մաթ Թերներն ու կիսապաշտպան Թոմաս Պարտին, ովքեր նույնպես մասնակցում էին 2022 թվականի աշխարհի առաջնությանը։

Daily Mirror-ն ակնկալում է, որ առաջիկա օրերին Դուբայ կժամանեն Տակեհիրո Տոմիյասուն, Գաբրիել Մարտինելին և Գրանիտ Ջական։

Բացի այդ, հաջորդ պաշտոնական հանդիպումը «Արսենալը» կանցկացնի դեկտեմբերի 26-ին Պրեմիեր լիգայի շրջանակներում «Վեստ Հեմի» հետ: Իսկ Դուբայում «զինագործները» ընկերական հանդիպումներ կանցկացնեն «Միլանի» և «Յուվենտուսի» հետ: