• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեն Ֆոսթեր. «Կարիերայիս լավագույն խաղն է»

Բեն Ֆոսթեր«Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Բեն Ֆոսթերը հայտնել է, որ երեկ կայացած հանդիպումը լավագույնն էր նրա կարիերայում: Պրեմիեր Լիգայի շրջանակներում «Վեստ Բրոմվիչը» 0:2 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ:

29-ամյա անգլիացին դարձավ սենսացիայի գլխավոր հերոսներից մեկը: Բենը ոչ միայն հիանալի սեյվեր կատարեց, այլև հիանալի ձևով հետ մղեց Սթիվեն Ջերարդի 11 մետրանոց հարվածը:

-Կարծում եմ՝ ետ մղած 11 մետրանոցը դարձրեց այն այդպիսին (կարիերայիս լավագույն հանդիպումը): Ժամանակին «Բիրմինգհեմի» կազմում լավ հանդիպում եմ անցկացրել «Չելսիի» դեմ, այդ ժամանակ մենք հաղթեցինք 1:0 հաշվով:

Ես լավ խաղացի այդ խաղում և Լիգայի գավաթի եզրափակչում: Սակայն 11 մետրանոցն ու այն փաստը, որ մենք հաղթեցինք «Էնֆիլդում», այսօրվա խաղը բարձրացավ դրանցից վերև,- հայտնել է Ֆոսթերը: Daily Express

Հետաքրքիր փաստեր