• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բեքհեմը հեռանում է մեծ ֆուտբոլից

Դևիդ ԲեքհեմԱնգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հայտնել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

Բեքհեմը, ով այս ամիս նշեց իր 38-ամյակը, մի քանի օր առաջ «ՊՍԺ»-ի կազմում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Դևիդը Անգլիայի հավաքականում մասնակցել է 115 խաղի: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Բեքհեմը վեց անգամ հաղթել է Պրեմիեր Լիգայում, երկու անգամ նվաճել Անգլիայի գավաթը, իսկ 1999թ-ին հաղթել է Չեմպիոնների Լիգայում:

2003 թվականին Բեքհեմը իր հայրենի ակումբից տեղափոխվեց «Մադրիդի Ռեալ»: Իսպանիայում Դևիդը վեց մրցաշրջան անցկացրեց, որից վերջին տարում դարձավ երկրի չեմպիոն: Բեքհեմը հանդես է եկել նաև «Լոս-Անջելես Գելեքսիում», որտեղ երկու անգամ նվաճել է ՄԼՍ-ի գավաթը: Բացի դա, կիսապաշտպանը երկու անգամ վարձակալությամբ ուղարկվել է «Միլան»:

-Ես զգում եմ, որ այժմ, երբ հանդես եմ գալիս բարձր մակարդակով, ճիշտ ժամանակն է ավարտել կարիերաս,- ասել է Բեքհեմը: ESPN

Հետաքրքիր փաստեր