• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բոատենգն ու Ամորեբյետան տեղափոխվեցին «Ֆուլհեմ»

Դերեկ Բոատենգ«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտնել է «Դնեպրի» կիսապաշտպան Դերեկ Բոատենգին և «Ատլետիկ Բիլբաոյի» կենտրոնական պաշտպան Ֆերնանդո Ամորեբյետային ձեռք բերելու մասին: Երկու ֆուտբոլիստներն էլ տեղափոխվել են՝ որպես ազատ գործակալ:

30-ամյա Բոատենգը պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ մեկ տարի ժամկետով, սակայն կարող է երկարաձգել այն ևս 12 ամսով: Իր հարուստ կարիերայի ընթացքում Դերեկը խաղացել է Հունաստանում, Իսրայելում, Գերմանիայում, Իսպանիայում և Ուկրաինայում: Դեռ հունվարին էր անգլիական ակումբը փորձում ձեռք բերել Բոատենգին, սակայն այդ ժամանակ այդպես էլ չկարողացավ համաձայնեցնել փոխհատուցման չափը:

Ֆերնանդո ԱմորեբյետաԻսպանիայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստն ավելի քան 250 հանդիպում է անցկացրել «Ատլետիկի» կազմում: Մինչդեռ այժմ Ամորեբյետան որոշել է առաջ շարժվել՝ կնքելով 4 տարվա պայմանագիր «Ֆուլհեմի» հետ: