• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրայան Կիդի համար անակնկալ էր Մանչինիի հեռացումը

Բրայան Կիդ«Ռեդինգի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Բրայան Կիդը խոստովանել է, որ իր և ամբողջ անձնակազմի համար անակնկալ էր Ռոբերտո Մանչինիի հեռացումը:

Հենց Կիդն էր ղեկավարում «քաղաքայինների» գործողությունները երեկ կայացած խաղի ժամանակ, որն ավարտվեց վստահ հաղթանակով: Այս երեք միավորների շնորհիվ «Սիթին» առաջնության ավարտից մեկ տուր առաջ ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում:

Կիդի խոսքերով «Ուիգանից» կրած պարտությունից հետո թիմում ոչ մեկը չէր պատկերացնում, որ ղեկավարությունը կհեռացներ Մանչինիին:

-Վերջին 24 ժամերի ընթացքում կատարվածը ցնցում էր անձնակազմի համար: Իսկ ինչ խաղին է վերաբերվում, ապա եթե դրանից առաջ ասեիք, որ մենք հաղթելու ենք և երաշխավորելու երկրորդ հորիզոնականը, ապա ես կհամաձայնվեի,- ասել է Կիդը: BBC

Հետաքրքիր փաստեր