«Բրայթոնը» վստահ է, որ կարող է հաջորդ մրցաշրջանում պահել իր գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին:
Դե Զերբին սեպտեմբերին սկսեց գլխավորել «Բրայթոնը»՝ հաջողությամբ շարունակելով «Չելսի» տեղափոխված Գրեհեմ Փոթերի աշխատանքը։ Ներկայումս «ճայերը» 7-րդն են Պրեմիեր լիգայում, ինչպես նաև Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում:
Լուրեր են պտտվում, որ Դե Զերբիի ծառայություններով հետաքրքրում են մեծ ակումբները, և ոչ միայն Պրեմիեր լիգայից: Ռոբերտոյին կապում են «Չելսիի», «Տոտտենհեմի», ինչպես նաև իտալական Ա Սերիայի գրանդների հետ։
Այնուամենայնիվ, Դե Զերբին երջանիկ է «Բրայթոնում» և մտադիր չէ հեռանալ: Եվ այս հարցը փակելու համար «ճայերը» պատրաստ են Ռոբերտոյին առաջարկել բարելավված պայմանագիր և ամուր տրանսֆերային բյուջե ամառվա համար, հայտնում է Football Insider-ը: