• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերսը քննադատել է Ֆուտբոլի ասոցացիայի «արդարությունը»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել է Ֆուտբոլի ասոցացիայի այն որոշումը, ըստ որի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվեց 10 խաղով:

Կիրակի օրը կայացած «Չելսիի» հետ խաղում Լուիսը կծել է մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Չնայած ուրուգվայցին անմիջապես ներողություն խնդրեց, սակայն նա խստորեն պատժվեց Ֆուտբոլի ասոցացիայի անկախ հանձնաժողովի կողմից: Սուարեսը բաց կթողնի 10 հանդիպում: Ռոջերսը կասկածում է, որ այս դեպքում կարելի է խոսել արդարության մասին:

-Պետք է հասկանանք, թե ինչ է այդ անկախ հանձնաժողովը: Ֆուտբոլի ասոցացիան հստակ հասկացրեց, որ այդ գործի քննությունն անկախ կամ այսպես կոչված «անկախ» է անցնելու, դրանից հետո մենք կիմանանք պատժամիջոցների մասին:

Եթե դու անկախ հանձնաժողով ես, և գործի քննությունից մեկ օր առաջ Ֆուտբոլի ասոցացիան հայտնում է, որ երեք խաղով որակազրկումը քիչ է լինելու, ապա սա արդեն անկախություն չէ, բացի այդ դու արդեն ճնշման տակ ես գտնվում: Այստեղ ակնհայտ կողմնակալություն կա:

Եթե հաշվի չառնենք զգացմունքները, ապա սա իսկապես դաժանության դրսևորում էր: Սակայն ես առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես են այդքան մարդիկ թելադրում անկախ հանձնաժողովին: Անկասկած, այսպիսի իրավիճակում պետք է լինի արձանագրությունը, որը կսահմանի մեր վարքագծի տարբերակները, քանի որ այս ամբողջ գործում կա անհետևողականություն,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր