• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրենդան Ռոջերս. «Պրեմիեր Լիգան կզարմացնի Լուի վան Գալին»

Լուի վան Գալ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը «Մանչեսթեր Յունայթեդի» իր գործընկեր Լուի վան Գալին զգուշացրել է, որ նա կզարմանա Պրեմիեր Լիգայի մրցակցության մակարդակից:

Վան Գալի գլխավորությամբ «կարմիր սատանաները» բարձր մակարդակով են անցկացնում մինչմրցաշրջանային փուլի խաղերը: «Յունայթեդը» հաղթեց ԱՄՆ-ում կայացած International Champions Cup ընկերական մրցաշարի բոլոր հինգ խաղերում՝ այդ թվում «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղում:

-Կարծում եմ՝ մրցակցության մակարդակը նրա համար անակնկալ կլինի: Դա զգում են բոլոր արտասահմանցի մարզիչները, որոնց հետ խոսել եմ վերջին տարիներին: Նա կտեսնի, որ այստեղ մրցակցության մակարդակը համեմատելի չէ այլ առաջնությունների հետ, որտեղ նա է աշխատել:

Մյուս առաջնություններում կան մեկ-երկու ակումբներ, որոնցից հաղթանակ են սպասում: Սակայն այստեղ առաջին ակումբը կարող է հեշտությամբ պարտվել վերջին տեղի ակումբին,- ասել է Ռոջերսը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր