• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրունո Ֆերնանդեսը կոճի վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը կոճի վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի խաղում «Բրայթոնի» դեմ։

Կիրակի օրը Ուեմբլիում կայացած խաղում Ֆերնանդեսը փոխարինվեց լրացուցիչ ժամանակում:

Բրունոն հիասթափված տեսք ուներ իր փոխարինումից և հանդիպման վերջում պահեստայինների նստարանից ակտիվորեն հրահանգներ էր տալիս թիմակիցներին։

«Յունայթեդը» չի մեկնաբանել իր երկրորդ ավագի վիճակը, սակայն Ֆերնանդեսի կնոջ ինստագրամից հետևում է, որ Բրունոն շարժվում է հենակներով և աջ ոտքին հատուկ պաշտպանիչ խաղակոշիկով։

28 ամյա Ֆերնանդեսին կորցնելը մեծ հարված կլինի «Յունայթեդի» համար, քանի որ ակումբը դեռ պայքարում է Պրեմիեր լիգայի թոփ-4-ում տեղը ամրապնդելու համար և  պատրաստվում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչին:

Բացի այդ, «Յունայթեդի» հիվանդանոցում են նաև Լիսանդրո Մարտինեսը, Ռաֆայել Վարանը և Դոնի Վան դե Բեկը։ Սկոտ Մակտոմինեյի և Ալեխանդրո Գարնաչոյի վերադարձը մոտ է: