• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գաել Կլիշին ցանկանում է մնալ «Սիթիում»

Գաել Կլիշի«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Գաել Կլիշին հայտնել է «Էթիհադում» մնալու իր պատրասակամության մասին: Ընթացիկ մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղի համար Գաելը փոփոխական հաջողությամբ մրցեց Ալեքսանդր Կոլարովի հետ:

Բացի այդ, խոսվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մտադիր է նոր ֆուտբոլիստներով համալրել իր թիմի պաշտպանությունը՝ այդ թվում նաև ձախ եզրը: Սակայն Գաելն իրեն լավ է զգում «Սիթիում» և չի ցանկանում հեռանալ:

-Ես 3 տարվա պայմանագիր ունեմ, և մարզիչը հավատում է ինձ, ուստի հետագայում էլ կփորձեմ օգնել թիմին,- Կլիշիի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

28-ամյա ֆրանսիացին նաև իր դժգոհությունն է հայտնել, որ ինչպես ակումբում իր թիմակից Սամիր Նասրիին, այնպես էլ իրեն, չեն հրավիրել Ֆրանսիայի ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի 2014թ-ի առաջնությանը: