• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Գալաթասարայը» հաստատեց Պոդոլսկիի տրանսֆերը

Լուկաս Պոդոլսկի«Գալաթասարայը» պաշտոնապես հայտնել է «Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկիին գնելու մասին: Գործարքը գնահատվել է 4 մլն ֆունտ:

Պոդոլսկին «Էմիրեյթսում» էր 2012 թվականից, երբ Արսեն Վենգերի թիմին միացավ հայրենի «Քյոլնից»: Այդ պահից Լուկասը «զինագործների» կազմում մասնակցել է 82 խաղի՝ դառնալով 31 գոլի հեղինակ:

Պոդոլսկիի և Վենգերի հարաբերությունները վատացան նախորդ մրցաշրջանում: Լեհական արմատներով գերմանացին գրեթե խաղալու հնարավորություն չստացավ լոնդոնյան ակումբում և ստիպված վարձավճարով տեղափոխվեց «Ինտեր»: Սակայն ակումբի փոփոխությունը ոչնչով չօգնեց հարձակվողին, ով ճանաչվեց Ա Սերիայի վատագույն նորեկը:

«Արսենալ» վերադառնալուց հետո Պոդոլսկին հայտարարեց, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար, սակայն Վենգերը չերաշխավորեց դա: Լուկասի համար ավելի հարմար էր «Գալաթասարայ» տեղափոխվելը:

Այսօր թուրքական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել:

Հետաքրքիր փաստեր