• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գակպոյի ձեռքբերումը չի ազդի Ֆիրմինոյի ապագայի վրա

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Կոդի Գակպոյի ձեռքբերումը չի ​​ազդի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի ապագայի վրա։

Ֆիրմինոն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» լավագույն խաղացողներից մեկն է, սակայն 31 ամյա բրազիլացու պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

Ոմանց կարող է թվալ, թե «կարմիրները» պատրաստվում են բաժանվել Ֆիրմինոյից՝ գնելով Գակպոյին, սակայն Կլոպն այս հարցում բոլորովին այլ ծրագրեր ունի:

«Կոդին կարող է խաղալ տարբեր դիրքերում: Նա կարող է խաղալ առջևի գծի բոլոր չորս դիրքերում, և՛ որպես եզրային հարձակվող, և՛ որպես կենտրոնական հարձակվող: Նա դեռ շատ երիտասարդ է, նա շատ լավ մարզավիճակում է:

«Գակպոյի ժամանումը կազդի՞ Ֆիրմինոյի ապագայի վրա: Ոչ: Մենք բանակցություններ ենք վարում Բոբիի հետ և իմ տեսակետն այն է, որ ես շատ եմ ուզում պահել նրան: Եվ դա (Գակպոյի ժամանումը) չի ազդի:»- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր