• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գաստոն Ռամիրեսը չի հեռանա «Սաութհեմպտոնից»

Գաստոն Ռամիրես«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է այն լուրերը, որ կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը կարող է լքել ակումբը:

Անցած ամառ Ռամիրեսը դարձավ «Սաութհեմպտոնի» համար ռեկորդային ձեռքբերում՝ 12 մլն ֆունտով: Ուրուգվայցին 26 խաղում դարձավ 5 գոլի հեղինակ:

Վերջին ժամանակներս ակտիվ խոսվում է, որ Գաստոնը կարող է տեղափոխվել «Ատլետիկո» կամ «Բորուսիա»: Սակայն Պոչետինոն հերքել է այդ լուրերը:

-Նա երջանիկ է մեզ հետ, և մենք նրա ծառայություններից կօգտվենք նաև հաջորդ մրցաշրջանում: Դա նորմալ է, որ նրա կարգը հետաքրքրել է այլ ակումբների, սակայն մենք չենք լսել տրանսֆերների մասին,- ասել է Պոչետինոն: Tuttomercatoweb