• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլը՝ լրագրողների վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Գարեթ ԲեյլՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիայի (PFA) կողմից տարվա ֆուտբոլիստ և տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո, «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը ստացել է նաև տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչումն՝ ըստ Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 գոլ խփած Բեյլը ստացել է ձայների 53%-ը: Նրան հետևում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին 43% ձայներով:

Երրորդ տեղում է գտնվում «Չելսիի» ֆուտբոլիստ Խուան Մատան: «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը, ով այս մրցաշրջանում 30 գոլ է խփել, ստացել է ձայների ընդամենը երկու տոկոսը:

Ավելացնենք, որ Բեյլը դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, ով մեկ մրցաշրջանում արժանացել է լավագույն ֆուտբոլիստ մրցանակին ոչ միայն իր գործընկերների, այլև լրագրողների վարկածով: