• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլին ներարկելու են իր սեփական արյունը

Գարեթ ԲեյլԳարեթ Բեյլին ոտքի կանգնեցնելու հույսով «Տոտտենհեմը» պատրաստվում է ֆուտբոլիստին սեփական արյունով փոխներարկում կատարել:

Անցած շաբաթ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Բազելի» հետ խաղի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը վնասեց ոտնաթաթը: Թվում էր, որ մրցաշրջանն ավարտված է Գարեթի համար:

Մինչդեռ ակումբի բժիշկները շտապեցին հայտնել, որ Բեյլը բաց կթողնի միայն երկու հանդիպում: «Էվերթոնի» հետ խաղն արդեն կայացել է (2:2): Մյուս խաղը լինելու է Շվեյցարիայում Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում:

Սպասվում է, որ Բեյլը կապաքինվի մինչև ապրիլի 21-ը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը: Որպեսզի մեծացնեն ֆուտբոլիստի ապաքինվելու հնարավորությունները, «Տոտտենհեմի» բժիշկները որոշել են դիմել բուժման հատուկ եղանակի:

Բուժման այս մեթոդը կատարվում է հետևյալ կերպ. հիվանդից վերցնում են արյան նմուշ, հատուկ ձևով մշակում՝ բաժանելով առանձին բաղադրիչների, այնուհետև հետ ներարկում օրգանիզմ: Այս եղանակը կրկնվում է մի քանի անգամ:

Բուժման այս մեթոդը լայնորեն կիրառվում է թեթև ատլետիկայում:

Հետաքրքիր փաստեր