• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Սաութգեյթը կշարունակի իր աշխատանքը Անգլիայի հավաքականում

FA-ն պաշտոնապես հաստատել է, որ Գարեթ Սաութգեյթը կմնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ 52 ամյա Սաութգեյթը մտափոխվել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին, սակայն դեռ չի խոսել Ասոցիացիայի հետ այդ մասին։

Եվ հիմա FA-ն հաստատել է, որ Սաութգեյթը իսկապես մնում է Եվրո 2024-ի համար, քանի որ նրա պայմանագիրը ավարտված չէ:

«Մենք ուրախ ենք հաստատել, որ Գարեթ Սաութգեյթը կմնա որպես Անգլիայի մարզիչ և կառաջնորդի մեզ ՈւԵՖԱ-ի Եվրո 2024-ի մրցաշարի ընթացքում: Գարեթը և (օգնական) Սթիվ Հոլլանդը միշտ ունեցել են մեր լիակատար աջակցությունը, և մեր Եվրոյի պլանավորումը սկսվում է անմիջապես», – հայտարարել է ՖԱ-ի տնօրեն Մարկ Բալինգհեմը։

Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականի նոյեմբերից՝ երկու ամիս ժամանակավոր հիմունքներով։ Այդ ժամանակվանից ազգային հավաքականը դուրս է եկել ԱԱ 2018-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2020-ի եզրափակիչ և ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչ:

Սաութգեյթն իր 81 խաղից 49-ում է հաղթել՝ պարտվելով 14-ում: Երբ Գարեթն ինքը խաղացող էր, նա 57 հանդիպում անցկացրեց Անգլիայի հավաքականի կազմում:

Հետաքրքիր փաստեր