• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Լինեկեր. «Բեյլը Ուոլկոտից լավն է»

Գարեթ Բեյլ Թեո ՈւոլկոտԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը նկատելի առաջ է Թեո Ուոլկոտից:

Ինչպես հայտնի է, Գարեթը և Թեոն «Սաութհեմպտոնի» սան են: Երկու ֆուտբոլիստներն այժմ իրենց թիմերի ամենաարդյունավետ խաղացողներն են:

Սակայն Լինեկերը վստահ է, որ իր պոտենցիալով Բեյլը շատ ավելի ուժեղ է, քան Ուոլկոտը:

-Բեյլը շատ բանի է ընդունակ: Կարծում եմ՝ դուք ինքներդ տեսնում եք, որ իր խաղով հիշեցնում է Ռոնալդուին:

Գարեթը ֆենոմենալ տաղանդ ունի: Նա անհավատալի արագ է, ուժեղ, իսկ հարվածի գեղեցկությամբ համեմատվում է ում հետ ուզենա: Նա ունի բոլոր որակները, որպեսզի դառնա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Եթե նա շարունակի ցուցադրել այն խաղը, որը հիմա մենք տեսնում ենք, ապա մեկ կամ երկու տարի հետո կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- Absolute Radio-ին տված հարցազրույցում ասել է Լինեկերը: