• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Մոնկը երկարաձգել է պայմանագիրը «Սուոնսիի» հետ

Գարի Մոնկ«Սուոնսիի» ավագ Գարի Մոնկը կնքել է նոր պայմանագիր ակումբի հետ 2.5 տարի ժամկետով:

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Մոնկը հազվադեպ է դաշտ դուրս գալիս: Նա ընդամենը 5 անգամ է դաշտ դուրս եկել հենց մեկնարկային րոպեներից: Ակումբի մարզչական շտաբը Միքայել Լաուդրուպի գլխավորությամբ կենտրոնական պաշտպանի դիրքում նախընտրում է այլ ֆուտբոլիստների, սակայն Գարին ամեն դեպքում հավատարիմ է մնում ակումբին:

Մոնկի նախկին պայմանագիրը լրանալու էր 1.5 տարի անց, սակայն հաշվի առնելով ֆուտբոլիստի հեղինակությունն ու կարևորությունը թիմի հանդերձարանում՝ «Սուոնսին» որոշեց ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:

Նշենք, որ Մոնկը այստեղ է տեղափոխվել 2004 թվականին «Սաութհեմպտոնից», իսկ ավելի ուշ՝ 2006 թվականից դարձել է թիմի ավագը:

Հետաքրքիր փաստեր