• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Նևիլը քննադատել է Ջո Հարտին

Ջո ՀարտԱնգլիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտին:

Անցած մրցաշրջանի վերջին ամիսների ընթացքում և նոր մրցաշրջանի մեկնարկում Հարտը բազմիցս քննադատության է ենթարկվել անկանոն խաղ ցուցադրելու համար: «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում 26-ամյա անգլիացին երկու կոպիտ սխալ թույլ տվեց:

Հարտը ոչ միայն թույլ տվեց Ֆրանկ Ռիբերիին հեռահար հարվածով իր դարպասը գրավել խաղի արդեն 7-րդ րոպեին, այլև բաց թողեց Արյեն Ռոբենի` մոտակա անկյունը կատարած հարվածը: Այս ամենի հետ կապված Նևիլը կասկածի տակ է դրել Ջոյի` հավաքականում առաջին համարը լինելը:

-Ռիբերիի հարվածը նա ի զորու էր հետ մղել: Ջո Հարտը պետք է ավելի լավ խաղար այդ իրավիճակում: Գնդակը նրա ձեռքերի միջով անցավ: Դա այն մեկնարկը չէր, որը «Մանչեսթեր Սիթին» ակնկալում էր իր դարպասապահից:

Պետք է ընդունել, որ Ռոբենի գոլի ժամանակ ևս նա պետք է ավելի վստահ խաղար: Նա երեկվա խաղում երկու սխալ թույլ տվեց: Դա պետք է նրան տխրեցնի,- Նևիլի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր