• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարի Նևիլ. «Սանդերլենդը» մեծ ռիսկի է գնացել Դի Կանիոին հրավիրելով»

Պաոլո Դի Կանիո«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Սանդերլենդը» լուրջ ռիսկի է գնացել մրցաշրջանի ավարտին ակումբը վստահելով Պաոլո Դի Կանիոին:

Մի քանի անհաջող խաղերից հետո, երբ թիմը վտանգավոր գոտուց 1 միավորով էր բարձր, ակումբի ղեկավարությունը որոշեց Մարտին Օ’Նիլին փոխել Դի Կանիոյով:

44-ամյա իտալացին շատ աղքատ մարզչական փորձ ունի: Դի Կանիոն ընդամենը տարիուկես գլխավորել է «Սուիդոն Թաունը»: Նևիլը կարծում է, որ այդ քայլով «կատուները» մեծ ռիսկի են գնացել:

-Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել: Դա ամենևին նման չէր «Սանդերլենդին»: Եթե տեսնեք նրանց նախկին մարզիչներին. Պիտեր Ռիդ, Նայլ Կունին, Ռոյ Քին, Սթիվ Բրյուս և Մարտին Օ’Նիլ, ապա դուք կնկատեք, որ այս նշանակումը շատ է տարբերվում նախորդներից: Դա քաղաքականության փոփոխություն է: Հնարավոր է, որ Էլլիս Շորտը (ակումբի նախագահը) գնացել է այդ քայլին գիտակցաբար: Դա մեծ ռիսկ է, սակայն մեր կյանքը անբաժան է ռիսկերից,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Նևիլը:

Հետաքրքիր փաստեր