• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գի Դեմելը երկարաձգեց պայմանագիրը «Վեստ Հեմի» հետ

Գի Դեմել«Վեստ Հեմի» պաշտպան Գի Դեմելը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը մինչև 2015 թվականի ամառը:

Դեմելը Անգլիա է տեղափոխվել «Համբուգից» 2011 թվականի ամռանը, սակայն կարիերան լավ մեկնարկելուն խանգարեցին վնասվածքները: Ժամանակի ընթացքում, այնուամենայնիվ, պաշտպանին հաջողվեց լուծել առողջական խնդիրները և տեղ գտնել Սեմ Էլլարդայսի հիմնական կազմում:

Ընթացիկ մրցաշրջանում, 31-ամյա Դեմելը, որը կարող է խաղալ ձախ և կենտրոնական պաշտպանի կամ էլ կիսապաշտպանի դիրքում, անցկացրել է 17 հանդիպում «Վեստ Հեմի» կազմում: Անցած ամիս Գին հայտարարեց, որ հեռանում է Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականից, այդ իսկ պատճառով աֆրիկյան ազգերի գավաթին չի մասնակցում:

Ավելացնենք, որ պրոֆեսիոնալ կարիերայի սկզբին Դեմելը մեկ մրցաշրջան անցկացրել է «Արսենալում», սակայն ոչ մի խաղ չխաղալով՝ մեկնել է Գերմանիա: